«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ԱԲՍՈՒՐԴԻ թատրոնը․․․»․ ՊԵՐՃ ԹՅՈՒՐԱԲՅԱՆ

«Աբսուրդի թատրոն» կամ «Ավանգարդ թատրոն» կամ պարզապես «Նոր թատրոն»՝ հիսունական թվականներին Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս արվեստի աշխարհում այս անվանումները ամենահոլովված բառերն էին, ամենահակասական կարծիքների նշավակ, գայթակղություն հարուցող նորարարություն, որքան մերժված ավանդապաշտներից, նույնքան էլ դրվատանքի արժանացած ավանդախույսների կողմից: Այս թատրոնի գլխավոր ներկայացուցիչները՝ ազգությամբ տարբեր, Իոնեսկո (ռումինացի), Ադամով (հայ), Բեկետ (իռլանդացի), Ժընե (ֆրանսիացի), հիմնականում ստեղծագործել են ֆրանսերենով, յուրաքանչյուրը ստեղծելով յուրովի մի թատրոն, կամ, այսպես կոչված «հակաթատրոն», որը այսօր, քառորդ դար հեռավորությամբ, համարվում է արդեն ակադեմիական:

«Մենք քեզ չսիրեցինք, ԵՐԵՎԱՆ․ «Ֆոտոերազ»-ի և իրականության միջակայքում․․․»

Մենք, այնուամենայնիվ, Երևանը չենք սիրել։ Չենք սիրում։ Սիրել ու սիրում ենք երգերում, պոետական տողերում, բայց իրական Երևանը իրականում չենք սիրել ու չենք սիրում։

«Եվ նրանց մեջ կմնա լույսը ՔՈՉԱՐԻ․․․»․ Մշակութային կրթությունը այլընրանք

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։

«Կամ մեր խորհրդավոր անցյալը․․․». ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«․․․Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ կորուստը խղճի կորուստն է։ Եթե կորցնում ես խիղճդ կամ գիտակցաբար անցնում ես խղճիդ վրայով, ամեն ինչի ընդունակ ես դառնում․․․»․ գրել է Վառլեն Ալեքսանյանը։

«Մետաֆիզիկական որոնումների արվեստագետը…». ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ինչո՞ւ է արվեստագետը ներկայանում «Ես»-ի և «Այն»-ի միջև: Որովհետև «Ես»-ի և «Այն»-ի միջև չկա տարբերություն, չկա սահման, չկա անջրպետ, ջրբաժան չկա և իրական արվեստը ծնվում է հենց այն պահին, երբ վերանում է տարածությունը «Ես»-ի և «Այն»-ի միջև, ինչպես սերը երևակվում է այն ժամանակ, երբ գալիս է այր ոև կին մի մարմինը:

«Թողե՛ք վերջապես հարյուրամյա հոբելյանների ակնածանքը...»

«Ո՞վ է Մատիսը,- բղավեց Վահանը,- ես ոչ մի Մատիս էլ չե՛մ ճանաչում։ Լա՜վ տղա էր Մատիսը։ Ես Կիլպ Վահանն եմ։ Դիակասերնե՛ր։ Նեկրոֆիլնե՛ր։ Սիրե՛ք կենդանի մարդկանց։ («Կիլպ»՝ էստոներենից թարգմանաբար նշանակում է Վահան. Խմբ.)

«Եթե պատմվածքը սիրելի կին է, ապա պիեսը՝ կրակոտ սիրուհի». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

Խաչիյանի հերոսը մտածող մարդն է՝ սթափ տրամաբանողից մինչև ռոմանտիկ գերզգացմունքային: Նրա հերոսները գործում են իրականից մինչև երևակայականից անդին տիրույթներում՝ ամեն անգամ ընթերցողին փոխանցելով ապրումակցումի հուսատուն լիցք, բայց նաև՝ մտորելու հնարավորություն:

«Գնաց՝ չհասկացվելու պատրաստ...». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետևանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։

«Արյուն լիճ». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Հանգուցյալների հիշատակը հարգելով՝ ուրիշ բան չասացին, միայն այն, որ ջահել տարիներին իրար սիրած են եղել, բայց միմյանց չեն արժանացել, ով գիտի ինչ է պատահել նրանց սայլի մեջ, ձիերը աչքաթող են արել, կամ իսկապես տեսել են Ենգոյի ձին, երազանքը կատարվել է, ուրիշ ի՜նչ պիտի պատահեր, դա է, ով տեսնի Ենգոյի ձին՝ նրա երազանքը կկատարվի այդ գնով։

«Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում, Սերգեյի աչքերը...»

Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում. Սերգեյի աչքերը մի քանի անգամ արցունքոտվեցին: Թմբլիկ մատներով բաժակը խաղացնելով` նա հուզված պատասխանում էր ինչ-որ հարցերի, նրան անընդհատ գրկում էին, Սերգեյի ձայնը խռպոտվել էր, մենք հաճույքով կոնյակ էինք խմում, և երբ մեզ հրավիրեցին դահլիճ բարձրանալ` նա մի րոպեով թարմ օդի դուրս գալու թույլտվություն վերցրեց:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90